STADA Armenia
STADA-ն նոր ղեկավար ունի Եվրասիա տարածաշրջանում
Կուանիշ Օսպանովը նշանակվել է STADA Eurasia-ի փոխնախագահ: Այս պաշտոնում նա փոխարինել է Արմինաս Մացևիչուսին, ով ավելի քան հինգ տարի գլխավորել է տարածաշրջանը: STADA-ն կշարունակի ամրապնդել իր առաջատար դիրքերը առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցների և առողջապահական սպառողական ապրանքների ոլորտում, ինչպես նաև հզորացնել դիրքերը ջեներիկների և մասնագիտացված դեղամիջոցների ոլորտում:
16 փետրվարի 2026 թ. – Ալմաթի: STADA-ն նշանակել է Եվրասիա տարածաշրջանի նոր ղեկավար: Որը դարձավ Կուանիշ Օսպանովը, ով ունի միջազգային դեղագործական ընկերություններում, այդ թվում՝ Sanofi-ում և Haleon-ում ղեկավար պաշտոններում աշխատանքի զգալի փորձ: Կուանիշն ավարտել է Ղազախստանի տնտեսագիտական համալսարանը՝ «Էկոնոմիկա և ֆինանսներ» մասնագիտացմամբ, ունի Rochester Institute of Technology-ի բակալավրի աստիճան՝ մենեջմենթի և բիզնեսի վարչարարության ոլորտում: STADA-ում Կուանիշի հիմնական խնդիրներն են լինելու ընկերության առաջատար դիրքերի հետագա ամրապնդումը CHC (սպառողական առողջապահություն) և OTC (առանց դեղատոմսի բաց թողնվող դեղեր) ոլորտներում, ինչպես նաև դիրքերի հզորացումը ջեներիկների և մասնագիտացված դեղամիջոցների, այդ թվում՝ բիոսիմիլյարների ոլորտում:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում STADA-ն զարգացման տպավորիչ ուղի է անցել տարածաշրջանում: Ես ուրախ կլինեմ իմ ներդրումն ունենալ և բազմապատկել այս ժառանգությունը: STADA-ի պրոֆեսիոնալ թիմի հետ միասին կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի Եվրասիան շարունակի մնալ առանցքային տարածաշրջաններից մեկը, որն ապահովում է ընկերության կայուն աճը գալիք տարիների ընթացքում՝ հոգ տանելով մարդկանց առողջության մասին և մնալով առողջապահական համակարգի հուսալի գործընկեր», - նշել է Կուանիշը։
STADA-ն շնորհակալություն է հայտնում Արմինաս Մացևիչուսին Եվրասիական տարածաշրջանի երկրներում ընկերության ավելի քան հինգ տարվա արդյունավետ ղեկավարման, 2023-2025 թթ. ժամանակահատվածում բիզնեսի փաստացի կրկնապատկման և կայուն արդյունքների հասնելու համար:
STADA-ն միջազգային դեղագործական ընկերություն է, որն արդեն ավելի քան 130 տարի հետևում է իր առաքելությանը՝ հոգ տանել մարդկանց առողջության մասին՝ կառուցելով վստահելի հարաբերություններ գործընկերների և սպառողների հետ: STADA-ի առանցքային ուղղություններն են Consumer Healthcare (CHC) ոլորտի արտադրանքը, ջեներիկները և մասնագիտացված դեղամիջոցները (ներառյալ բիոսիմիլյարները):
STADA-ի արտադրանքը ներկայացված է աշխարհի 120 երկրներում:
2022 թվականին ԱՊՀ երկրների տարածաշրջանը դարձել է ինքնուրույն բիզնես ստորաբաժանում և վերանվանվել «Եվրասիա»՝ Գերմանիայի գլխամասային գրասենյակին ուղղակի ենթակայությամբ։ «Եվրասիա» տարածաշրջանի գլխամասային գրասենյակը գտնվում է Ալմաթիում։ Ընկերությունը նաև գրանցել է STADA Arzneimittel AG իրավաբանական անձինք տարածաշրջանի երկրների մեծ մասում, այդ թվում՝ Ղազախստանում։ 2023 թվականի ապրիլի 01-ից STADA-ն «Եվրասիա» տարածաշրջանում ներկայացնում է Sanofi ընկերության առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցների պորտֆելը։ «Եվրասիա» տարածաշրջանում STADA-ն ունի շուրջ 500 աշխատակից։
